Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է՝ Երևանի խնդրանքով ՀՀ տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել


Պաշտոնական Մոսկվան պնդում է՝ Երևանի խնդրանքով Հայաստանի Հանրապետությանը տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել:

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այդ ոլորտում բարդ իրավիճակ է ստեղծվում», - հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն և հավելում, - «առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի»։

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել Մոսկվայի այս հայտարարությունը։

Պաշտոնական Մոսկվան նշում է, որ առաջիկայում ՌԴ կառավարությունը և ռուսաստանյան մի շարք բարեգործական կազմակերպություններ մտադիր են օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնել Արցախի հայերի համար։ Մանրամասներ չի հաղորդվում։

«Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Ս.Պ. Կոպիրկինի գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ, որպեսզի մարզային իշխանությունների հետ պարզելու անհապաղ կարիքները: Այս աշխատանքները կշարունակվեն այլ շրջաններում, որտեղ տեղահանված մարդիկ են գտնվում», - հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG