«Ես Հայաստանում եմ, որպեսզի փոխանցեմ Եվրամիության լիակատար համերաշխությունը հայ ժողովրդին և հատկապես Ղարաբաղից տեղահանված մարդկանց», - ասել է նա՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ կայացած հանդիպումից հետո։
Յանեշ Լենարչիչը նշել է, որ Եվրամիությանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել։
«Ցանկանում եմ ասել, որ այս բարդ իրավիճակում նրանք կարող են հույս դնել Եվրամիության վրա։ Ճգնաժամային փուլի ավարտից հետո ԵՄ-ն կշարունակի միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում իր աջակցությունը»,- հավաստիացրել է նա։