«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարգավորման առանցքային հարցն էր, սակայն Հայաստանն ինքը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս», - քիչ առաջ Սոչիում ընթացող Վալդայան ամենամյա համաժողովի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով`«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից այդ տարածաշրջանը Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանք էին»։