Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը 1․5 միլիարդ ամերիկյան դոլարի փոխառություն կտրամադրի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR): Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ նման խոշոր գումարի տրամադրումը ադրբեջանական ընկերությանը հնարավորություն կտա Թուրքիայում գտնվող STAR նավթամշակման գործարանում կրկին վերամշակել Ռուսաստանում արդյունահանված վառելիքը։
Reuters-ի տեղեկություններով` «Լուկօյլ»-ը օրական Urals մակնիշի 100 հազար բարել նավթ կմատակարարի, ինչը Թուրքիայում գտնվող գործարանի կարողությունների ուղիղ կեսն է կազմում։
Մատակարարումները մեկնարկելու են արդեն այս ամիս։