Մատչելիության հղումներ

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրը նորվեգացի Յուն Ֆոսեն է


Գրականության ասպարեզում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի բանաստեղծ և դրամատուրգ Յուն Ֆոսեին։ Նոբելյան հանձնաժողովը հեղինակավոր մրցանակի դափնեկրի անունը հրապարակել է այսօր։

Ֆոսեն 64 տարեկան է, համարվում է ժամանակակից նորվեգական գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա առաջին՝ «Կարմիր, սև» վեպը լույս է ընծայվել 1983 թվականին։

Նոբելյան կոմիտեի բնութագրմամբ՝ մրցանակը Ֆոսեին է հանձնվել՝ «նրա նորարական պիեսների և արձակի համար, որոնցում խոսում են չարտահայտված հույզերը»։

Արձագանքելով Նոբելյան կոմիտեի որոշմանը՝ Ֆոսեն հայտարարել է, որ՝ «ցնցված է և նույնիսկ փոքր-ինչ վախեցած։ Սա առաջին հերթին մրցանակ է՝ հանձնված այն գրականությանը, որ պարզապես ցանկանում է գրականություն լինել, առանց հավելյալ հավակնությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG