«Մենք անկասկած ցավում ենք, որ [Լեռնային Ղարաբաղի] քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներից շատերը որոշեցին հեռանալ։ Մենք, սակայն, հարգում ենք ազատ ընտրության և ազատ տեղաշարժի սկզբունքները», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա պնդմամբ՝ «տեղում բնակչության մեծամասնությունը ազգային ատելություն է տածում ադրբեջանցիների նկատմամբ, և նրանք ասում են՝ «մենք չենք կարող ապրել Ադրբեջանի դրոշի ներքո»՝-հայտարարում է ադրբեջանցի պաշտոնյան։
Բրիտանացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձություններն ավելի քան 30 տարի շարունակված հակամարտության վերջն են ազդարարում, Հաջիևը պատասխանել է․ - «Մենք հուսով ենք, որ մոտենում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 200 տարի շարունակվող այս հակամարտության հանգուցալուծմանը»։