Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր: