Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները պետք է կասեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը. ԱՄՆ սենատոր


Միացյալ Նահանգները պետք է կասեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի գրավումից հետո, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ չորեքշաբթի օրը հայտարարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը։

«Քանի որ աշխարհը շարունակում է բախվել Ադրբեջանի կողմից համակարգված, միտումնավոր իրականացվող էթնիկ զտումների հետ, մենք պետք է առաջնահերթություն տանք թե՛ տեղահանված հայերին աջակցելու, թե՛ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցերին», - ասված է դեմոկրատ Քարդինի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ դատապարտի հրահրիչ հռետորաբանությունը, երաշխավորելու, որ Ադրբեջանը լրացուցիչ տարածքային նկրտումներ չունի», - ըստ «Ռոյթերս»-ի՝ ասել է Քարդինը՝ հավելելով, - «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի այս դաժան արշավը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG