Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող զգալի մարդասիրական օգնության, հատկապես ձմեռային պայմաններում էներգետիկ ոլորտին ցուցաբերվող աջակցության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը աջակցություն են հայտնել պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ, նշում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը։