Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը Բաքվում հարցաքննվել է․ Trend


Արայիկ Հարությունյանը Բաքվում հարցաքննվել է, հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով՝ Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևին։

«Այսօր ես որպես պաշտպան, ներկա եմ եղել Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»,- ասել է փաստաբանը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները Հարությունյանի ձերբակալությունից լուսանկարներ են հրապարակում։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն երեկ հաղորդեց։

XS
SM
MD
LG