Մատչելիության հղումներ

Լավրովը Սոչիում հանդիպել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատականների դե-ֆակտո ղեկավարներին


Ռուսաստան - Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան պարգևատրում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Սոչի, 3-ը հոկտեմբերի, 2023թ․
Ռուսաստան - Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան պարգևատրում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Սոչի, 3-ը հոկտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է ինքնահռչակ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատականների ղեկավարներ Ասլան Բժանիայի ու Ալան Գագլոևի հետ։

Բժանիայի հետ հանդիպմանը Լավրովը խոստացել է աշխատել՝ ավելացնելու համար Աբխազիայի անկախությունը ճանաչած երկրների թիվը։

Վրաստանից անջատված այդ երկու շրջանների անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։

Հարավային Օսիայի ղեկավարի հետ հանդիպմանը Ալան Գագլոևը Ռուսաստանի ղեկավարությանը հավաստիացրել է, որ Հարավային Օսիան եղբայրական ու մեծ Ռուսաստանի համար մնում է հուսալի գործընկեր ու հարավային ֆորպոստ։

Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարների հետ Լավրովի հանդիպումները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում, բնիկ հայերի զանգվածային էթնիկ զտումների ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG