Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին:

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը», - նշված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարներն, ըստ հաղորդագրության, անդրադարձել են նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG