Բաքուն թարմացրել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը՝ ներառելով՝ ևս հինգ զինվորականի անուն։
Ըստ այդմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 191 զոհված զինվորականի անուն-ազգանուն։
Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է 192 զոհված զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի մասին։
Վիրավորվել է 512 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ։
Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։