Մատչելիության հղումներ

Վարչապետն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրադրությունը


Արխիվ
Արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, հաղորդում է կառավարությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG