Ղարաբաղում հայերով բնակեցված տարածքներում շրջանառության մեջ է դրվում ադրբեջանական ազգային արժույթը՝ մանաթը: Այդ որոշումը ներառված է Ադրբեջանի իշխանությունների հաստատած Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագրում։
Ադրբեջանական լրատվական գործակալությունները չեն նշում, թե որ ընթացակարգով մանաթը կդրվի շրջանառության մեջ, և որ սկզբունքով կլուծվի՝ կառգրավվի, թե՞ ինչ-որ կուրսով կփոխանակվի հայկական ազգային արժույթը՝ դրամը, որը կարող է հայտնաբերվել Լեռնային Ղարաբաղի լքված ֆինանսական հաստատություններում, հիմնարկներում կամ տարածքում մնացած հայ բնակիչների մոտ: