Մատչելիության հղումներ

Ալիևի վարչակազմը հայերին խոստանում է «պաշտպանել նրանց կրոնն ու մշակույթը և սատարել ձեռներեցներին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Բաքու:

Պաշտոնական Բաքուն այսօր հրապարակեց հայաթափված Ղարաբաղի «վերաինտեգրման ծրագիրը»։ Հինգ մասանոց փաստաթուղթը ընդգծում է, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի է ունենալու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա։

Նշվում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչներին «տրամադրելու է դավանանքի ազատություն և պաշտպանելու է հայերի կրոնական և մշակութային հուշարձանները»։

«Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքները և ազատությունները, բոլորի ներառյալ անվտանգությունը երաշխավորված կլինեն»,- հավատացնում է Իլհամ Ալիևի վարչակազմը, որը հայտնի է բռնապետական կառավարմամբ:

Ադրբեջանի իշխանությունները նաև խոստանում են միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի հայ բնակիչների ձեռնարկատիրական գործունեությանը սատարելու համար:

Ըստ նախագահ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ «հայ ձեռներեցներին կտրամադրվեն արտոնյալ վարկեր, տոկոսների սուբսիդավորում, վարկերի երաշխիքների տրամադրում և ֆինանսական այլ գործիքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG