Մատչելիության հղումներ

ՏԱՍՍ. «Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները հոկտեմբերի 2-ի ժամը 12-ի դրությամբ գտնվել են Ստեփանակերտում»


Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գհործակալության փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը, և նրանց խնդրի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի աղբյուր Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մերձավոր շրջապատից:

«Երեք նախկին ղեկավարներն էլ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի (Երևանի ժամանակով 12:00) դրությամբ գտնվում են Ստեփանակերտում, հիմա ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ», - ասել է աղբյուրը։

Ըստ ՏԱՍՍ-ի, այդ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չկա։

Ստեփանակերտում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավար Սամվել Շահրամանյանը։ Ինչպես հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը, նա մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում մինչև ռազմական գործողությունների և գազի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ավարտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG