Մատչելիության հղումներ

Գերմանացի պատգամավորը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ


Գերմանիա - Բունդեսթագի պատգամավոր Անտոն Հոֆրայթեր, Բեռլին, արխիվ
Գերմանիա - Բունդեսթագի պատգամավոր Անտոն Հոֆրայթեր, Բեռլին, արխիվ

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը Եվրոպական միությանը կոչ է անում ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ և վերանայել Բաքվի հետ գազի մատակարարման պայմանագրերը։

«Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրերը պետք է անհապաղ վերանայվեն», - ասել է Հոֆրայթերը Table Media լրատվական պորտալին։

Նրա համոզմամբ, Եվրամիությունը պարտավոր է հնարավորինս արագ որոշում կայացնել Բաքվի դեմ պատժիչ միջոցների վերաբերյալ:

Խոսելով Ադրբեջանի հետ համաձայնեցված գազի մատակարարումների մասին, նա պնդել է, որ չի կարելի կրկնել Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տրված սխալները և նորից հայտնվել էներգետիկ կախվածության մեջ:

Table Media լրատվական կայքը նշում է, որ Ադրբեջանից Եվրոպական միություն բնական գազի մատակարարման ծրագրով նախատեսվում է մասամբ հատուցել կորուստը, որն առաջացել է Ռուսաստանի հետ պայմանագրերը սառեցնելուց:

XS
SM
MD
LG