Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Խերսոնի, Դոնեցկի ուղղությամբ. Կիև


Ռուսական զորքերը հոկտեմբերի 1-ի գիշերը կրկին հարվածել են Խերսոնի շրջանին, հայտնում է Կիևը։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Տոլոկոննիկովը փոխանցել է, որ չորս մարդ վիրավորվել է, մեկը փլատակների տակ է։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանի վրա 166 ավիառումբ է նետվել: Տոլոկոննիկովը նշել է, որ տարածաշրջանում օդային հարվածների հաճախականության պատճառով մեծ ավերածություններ կան։

Առնվազն չորս պայթյուն է տեղի ունեցել Խարկովում, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Եվս երկուսը Զապորոժիեում են։ Դոնեցկի շրջանը հայտնվել է կրակի տակ։

Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսներն օգտագործել են «Շահեդ» տեսակի մոտ 40 անօդաչու թռչող սարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG