Մատչելիության հղումներ

Ժամը 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 հազար 480 անձ


Ժամը 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է 100 հազար 480 անձ, ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ հաշվառում է անցել 83 հազար 467 հոգի:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 76 տրանսպորտային միջոց:

Գիշերվանից սկսած Արցախից մարդկանց հոսքը էական նվազել է:

Պետության կողմից առաջարկված կեցավայրերից այս պահին օգտվել է 37 հազար 749 անձ: Ամենաշատ արցախցիներ ընդունած մարզերն են Կոտայքը և Արարատը՝ համապատասխանաբար 10 հազար 268 և 8948 անձ:

Վարչապետի մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG