Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ-ը մասնավորապես նշել է, թե հայկական կողմը սեպտեմբերի 30-ի ցերեկը կրակ է բացել «Քելբաջարի շրջանի Աշաղի Այրիմ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա»։
Բաքուն պնդում է, որ կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Օրուջև Վյուսալ Հեյբալի օղլուն: