Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի, Բաքուն և Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ Բաքուն և Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Սեպտեմբերի 20-ից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Այժմ ավելի հեշտ կլինի արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը», - այսօր հայտարարել է Ալիևը՝ Զանգելանի Քաղաքաշինության ազգային ֆորում։

Ըստ նրա՝ զուգահեռաբար անհրաժեշտ է ակտիվ աշխատել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման ուղղությամբ և վերջ դնել երկարատև հակամարտությանը։

«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք վերականգնել այս տարածքները, այստեղ վերաբնակեցնենք մեր հայրենակիցներին։ Մենք խաղաղություն և կայունություն ենք ցանկանում Կովկասում։ Դա հնարավոր է, և ընտրությունը Հայաստանինն է»,- հավելել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG