Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ Արցախի նախկին նախագահներից ոչ ոք ձերբակալված չէ


«Որքան տեղյակ եմ, Արցախի նախկին նախագահներից ոչ ոք ձերբակալված չէ դեռ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը իր գտնվելու վայրը դեռ չի բացահայտում։

Դիտարկմանը, որ եթե ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Ստեփանակերտ, հետևաբար ամեն պահի կարող են նախկին նախագահներին ձերբակալել, Բեգլարյանը պատասխանեց, թե այդ վտանգը կա, բայց նախ պետք է նախագահներին գտնեն։

«Միգուցե, նրանք տարբեր տեղերում թաքնված են, իրենց տներում նստած չեն սպասում, միգուցե Ստեփանակերտում չեն թաքնված, ի՞նչ գիտեք , Ստեփանակերտում 10 հազարից ավելի բնակարան կա, էդքան հեշտ չէ մարդ գտնել», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG