Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը


ԼՂ ԱԽ նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ
ԼՂ ԱԽ նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։

Միևնույն ժամանակ, իրավապահները չեն հաղորդում՝ արդյո՞ք կուսումնասիրեն Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի հետ բանակցություններ է վարել Արցախի ինքնավարության հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG