Մատչելիության հղումներ

Լավրովը և Բայրամովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ բնակիչների իրավունքների ու անվտանգության ապահովման հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիր իրականացման ճանապարհները, որոնք վերաբերում են Բաքի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարներին, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերին։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին մանրամասներ է հայտնում նաև պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարար Բայրամովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային օրակարգին, հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև «իր հանձնառությունն է հայտնել» Ղարաբաղի հայ բնակչության «վերաինտեգրման» գործընթացին ու հավաստիացրել, թե Բաքուն «շարունակելու է համապարփակ միջոցառումները հայ բնակիչների կարիքները բավարարելու համար», ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG