Այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանիը:
Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: Այլ մանրամասներ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնում: