Մատչելիության հղումներ

Երևանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար, «Ազատությանը» հայտնեցին ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ այս առումով ակնկալում են նաև Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների աջակցությունը:

«ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, թե ինչո՞ւ, պաշտոնական Բաքուն չի հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG