Մատչելիության հղումներ

Մադրիդը անհանգստացած է ԼՂ-ում իրենց տներից հեռացող հայերի աճող թվով. Խոսե Մանուել Ալբարես


Մադրիդը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրենց տներից հեռացող հայերի աճող թվով, այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Վերջինիս խոսքերով՝ Իսպանիան կաջակցի իրենց տները լքող հայերին։

«Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվով և պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև հումանիտար օգնության մատակարարումները պետք է երաշխավորվեն։ Իսպանիան օգնություն կհատկացնի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպության միջոցով», - X-ում գրել է իսպանական դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG