Մատչելիության հղումներ

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ԵՄ պատվիրակության ղեկավար


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հանդիպմանը «դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, փոխանցում են խորհրդարանից։

«Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- շեշտել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները և կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG