Մատչելիության հղումներ

Շուշիի շրջանի Եղցահողի բնակիչները տարհանվել են, այժմ Կոռնիձորում են. տեղեկատվական շտաբ


Ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Արցախի կառավարությունն այսօր հայտնեց, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Նաև հաղորդվել էր, որ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։

Ավելի քան 8 հազար քաղաքացի է տեղահանվել իր տնից ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG