Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ։ Այս մասին զրույցից հետո արված գրառմմաբ հայտնել է ինքը՝ պետքարտուղարը։
«Միացյալ Նահանգները կշարունակի իր անսասան աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - գրել է նա։
Կառավարության տեղեկացմամբ՝ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: