Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Բլինքենը խոսել են Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հետ կապված հարցերի մասին


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կառավարության տեղեկացմամբ՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:

Ամերիկացի պաշտոնյան նաև սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո էր հեռախոսազրույց ունեցել Հայաստանի ղեկավարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG