Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի ագրեսիան ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ». Միրզոյանը՝ Բուրիչին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սկսած ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ:

Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։

Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:

XS
SM
MD
LG