Թուրքիան լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ անցկացրած զորավարժությունները: Milliyet թուրքական թերթի փոխանցմամբ, այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Սակայն տարածաշրջանում այս ժամանակաշրջանում առկա լարվածության պայմաններում այնտեղ նույնիսկ 25 զինվորականի ներգրավվածությունը կարող էր սխալ ընկալվել, հետևաբար, բոլոր երկրները պետք է շատ զգույշ գործեն»,- նշել է նախարարը։
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը «Զար» հայկական ուսումնական զորավարժարանում:
Ռուսաստանը քննադատել է «Արծիվ գործընկեր» կոդային անվամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների անցկացրած զորավարժությունները: