Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության, քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG