Ադրբեջանական զինված ուժերի Ստեփանակերտին մոտենալուց և հատկապես հրադադարի հայտարարությունից հետո հազարավոր արցախցիներ հավաքվել են ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում, հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանը X սոցիալական ցանցում գրել է, որ նրանք պահանջում են, որ իրենց տարհանեն ուղղաթիռներով՝ «ակնկալելով ավելի լավ պաշտպանություն»։
Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
Բաքուն հայտարարել է՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։