«Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է», - Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդ ծրագիրը կազմվել է համապատասխան պետական կառույցների կողմից։ Հարկ է նաև ընդգծել, որ հայկական ծագում ունեցող Ղարաբաղի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի ներքին խնդիրն է», - հայտարարել է Հաջիևը։
Խոսելով հայկական ստորաբաժանումների դուրսբերման շուրջ այսօր ձեռբերված պայմանավորվածություններին՝ Հաջիևը նշել է. - «Հայկական անօրինական զինված կազմավորումների շուրջ 10 հազար անդամների ներկայությունն անթույլատրելի էր»։