Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս. ԼՂ ՊՆ


Արցախ, 19-ը սեպտեմբերի, 2023թ.
Արցախ, 19-ը սեպտեմբերի, 2023թ.

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, ժամը 9-ին հաղորդեց Արցախի պաշտպանության բանակը:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG