Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ՝ իր աշխատակիցներին հորդորելով խուսափել Հայաստանի մի շարք շրջաններ այցելություններից։
«Տեղական լրատվամիջոցները և պաշտոնյաները հայտնել են Լեռնային Ղարաբաղի տարածքում բախումների մասին: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով մարտերի մասին տեղեկություններ չկան: Դեսպանությունը գիտակցում է, որ իրավիճակը արագ զարգանում է և շարունակում է ուշադիր հետևել դրան»,- հայտարարել է Երևանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը և հորդորել խուսափել Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջաններ այցերից՝ մասնավորապես Տավուշի մարզ, Սևանա լճի արևելյան և հարավային հատվածներ, Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ, Լեռնային Ղարաբաղ մեկնելն էլ արգելվում է։