Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը կոչ է անում Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում


Պետդեպարտամենտը կոչ է անում Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք», - հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ Բաքվի այդ քայլերը «միայն վատթարացնում առանց այն էլ անմխիթար հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հասնելու հեռանկարները»։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից հրապարակված հայտարարության մեջ նաև նշվում է՝ նախկինում Վաշինգտոնն Ադրբեջանին փոխանցել է, որ Տարաձայնությունների կարգավորման համար ուժի գործադրում անընդունելի է․ «այն հակասում է արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,- ասվում է փաստաթղթում։

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել առճակատումը և Երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև», - ընդգծել է Պետդեպարտամենտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG