Մատչելիության հղումներ

Բաքուն Ստեփանակերտի հետ հանդիպման նախապայմաններ է դնում


Ադրբեջանի նախագահականը հայտարարել է, որ «հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի», փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հակառակ դեպքում Բաքուն սպառնում է «հակաահաբեկչական միջոցառումները» շարունակել մինչև վերջ։

Ավելի վաղ Ստեփանակերտը դիմել էր ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:

Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 26 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա։

XS
SM
MD
LG