Մատչելիության հղումներ

«Վիճակն օրհասական է». բողոքի ցույց Կառավարության շենքի առջև


«Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է, որը սկսել է Ադրբեջանը», - ասաց Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցի կանանցից մեկը։

Քաղաքացիները նշում են, որ այս պահին 120 հազար հայ քաղաքացի է ցեղասպանվում, նրանք պահանջում են լուռ չմնալ. - «Մեր ընտանիքներն այսօր այնտեղ են, մեր ընտանիքներն են այսօր այնտեղ, վաղը, մյուս օրը Երևանում է լինելու նույնը, բայց ես էլի եմ գալու այստեղ։ Հիմա խնդրում եմ, ժողովուրդ, եկեք»։

Վիճակը օրհասական է, ասում են նրանք՝ հավելելով, որ հանրության մի մաս նույնիսկ տեղյակ չէ տիրող իրավիճակից։

Նրանք վանկարկում են՝ «հայեր միացեք»։

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:

Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։

XS
SM
MD
LG