Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա. ԱԳՆ


Արխիվ
Արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա, «Ազատությանն» ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց նաև, որ մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնեն:

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։
Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
Արտգործնախարարությունը նշում է, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG