Ստեփանակերտը հերքում է Պաշտպանության բանակի կասեցված ամրաշինական աշխատանքների մասին Բաքվի հերթական հաղորդումը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - առավոտյան հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում հաճախ օրական մի քանի անգամ: