Երևանն ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է հաղորդագրությունում:
Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, որ «հայկական ուժերը հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ գտնվող ադրբեջանական դիրքերը»։
Բաքուն Հայաստանի ռազմական գերատեսչությանը նաև մեղադրել է երեկ ժամը 19։50-ի սահմաններում և այսօր 00։20-00։40-ը ժամանակահատվածում սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերքել է հաղորդումները։