Մատչելիության հղումներ

Կովկասի կայունությունը առաջնահերթություն է Անկարայի համար․ Թուրքիայի պաշտպանության նախարար


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր, արխիվ

Թուրքիան առաջնահերթություն է համարում կայունությունն ու խաղաղությունը Կովկասում և աջակցում իր քույր ազգին՝ Ադրբեջանին, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կովկասի կայունությանը։ Զգալի ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար և շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին՝ «մեկ ազգ, երկու պետություն» հասկացողությամբ», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը վետերանների գալիք օրվա առիթով նախարարությունում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Վետերանների օրը Թուրքիան նշում է սեպտեմբերի 19-ին։

XS
SM
MD
LG