Թուրքիայի արտգործնախարարությունը «կտրականապես հերքում է» ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցի պնդումները, որ Թուրքիան մասնակցություն ունի երեխաների առևտրում ու անչափահասների հավաքագրմանը ռազմական հակամարտություններին մասնակցելու համար։
«Ափսոսանք է առաջացնում, որ մարդկանց առևտուրը կանխելու Թուրքիայի նշանակալից ջանքերն անտեսվել են, և Թուրքիան ընդգրկվել է երեխա զինվորներ հավաքագրող երկրների շարքում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Պետդեպարտամենտի «Թրաֆիքինգ 2023» զեկույցին։
Անկարան գտնում է, որ մարդու իրավունքների խնդիրը զեկույցում քաղաքականացված է, և խոստացել է պատասխանել «այդ զրպարտությանը», որը չի համապատասխանում Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության ոգուն։