Ադրբեջանի բանակում զինծառայող է զոհվել, ըստ երկրի պաշտպանության նախարարության՝ «զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով»: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Ռուֆաթ Աղաևի մահվան փաստով քննություն է իրականացվում:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երեք զինծառայողի՝ ուղղաթիռի կործանման, ևս երեքի՝ ավտովթարի հետևանքով զոհվելու մասին: