Մատչելիության հղումներ

Դիտորդական առաքելության հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (լրացված)


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման առթիվ սեպտեմբերի 13-ին Քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը

Դիտորդական առաքելությունն մոտ տասն օր առաջ իր ուսումնասիրությամբ պնդել էր, թե մարկետինգային մի ընկերություն քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։ Դիտորդական առաքելությունը, իր հերթին, հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։

Սկանդալային այս տեղեկությունը իշխող ուժը անմիջապես զրպարտություն համարեց՝ իր հերթին կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգել տեղեկատվության իսկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG