Մատչելիության հղումներ

Հաջիզադե. ««Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» եզրույթը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, արխիվ, Բաքու:

«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» տերմինաբանությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Այդ մասին, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գհերատեսչության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է ԱՄՆ Սենատում լսումների ընթացքում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարւթյուններին:

«Խաղաղ պայմանագրում «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության» մասին հղում ներառելը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ պարունակում է մեր տարածքում անջատողականությունը խրախուսելու համար Հայաստանի կողմից նպատակաուղղված կիրառվող եզրույթ: Միաժամանակ այն հանդիսանում է անհարգալից վերաբերմունք Հայաստանի կողմից իրագործված էթնիկ մաքրազատումների և ցեղասպանության քաղաքականության հետևանքով վտարված ադրբեջանցիների նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունում:

Հաջիզադեն նաև պնդում է, որ «Ղարաբաղյան շրջանում ապրող հայերն այդ շրջանի միակ բնակիչները չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG